Writing

ANC Netherlands Statement

ANC Netherlands Statement

image001

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը ուսումնասիրելով Հայաստանի և Թուրքիայի նախագահների նախաստորագրած արձանագրությունները համոզված է, որ այս արձանագրությունների վերջնական ստորագրումը հակասում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերին: Արձանագրությունները մասնավորապես պարունակում են կետեր, որոնցով Թուրքիայի կողմից սկզբունքորեն Հայաստանին պայմաններ են պարտադրվում: Չնայած Հայաստանի հանրապետության իշխանությունների հավաստումներին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը տեղի է ունենում առանց նախապայմանների, այդուհանդերձ հստակ նշմարվում են այդ պայմանները: Այս պայմանագրերի ստորագրումը կործանարար վնաս են հասցնում հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին և պահանջատիրությանը:

Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը նամակ է հղել Բենելյուքսի երկրներում ՀՀ լիազոր դեսպան՝ պարոն Ադոնցին, որտեղ իր անհամաձայնություն և մտահոգությունն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների վերաբերյալ: Այս նամակի տակ ստորագրել են Հոլանդիայի բազմաթիվ հայկական միություններ: Նամակով հոլանդահայության գերակշռող հատվածի պատգամն է ուղարկվում ՀՀ նախագահին, որ նա հրաժարվի Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով սկսելու մտադրությունից:

Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը